Նոր Զելանդիայում խորհրդարանի խոսնակը նիստի ժամանակ «դայակություն է արել» նորածին երեխային. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Խորհրդարանի մյուս անդամները նույնպես գովել են Քոֆիին այն բանի համար, որ նա աշխատանքի է եկել` նորածնին բերելով իր հետ

Նոր Զելանդիայում խորհրդարանի նիստի ժամանակ խոսնակներից մեկը շշով կերակրել է նորածին երեխային: Դեպքի տեսագրությունը հրապարակել է Metro պարբերականը:

Կադրերում երևում է, թե ինչպես է խոսնակ Թրևոր Մոլարդը գրկում պահում նորածին երեխային, խաղում նրա հետ և շշով կերակրում նրան՝ միաժամանակ մասնակցելով քննարկմանը: Պաշտոնյան այսպիսով օգնել է իր գործընկերուհուն՝ Թամաթի Քոֆիին, որն այդ պահին ելույթ ունենալիս է եղել:

Մոլարդը թվիթերյան իր էջում լուսանկար է հրապարակել նորածին երեխայի հետ, որը մեծ արձագանքի է արժանացել: Սոցկայքի օգտատերերը մեկնաբանություններում նշել են, որ դա վերջին տարիներին իրենց՝ «խորհրդարանում տեսած ամենալավ բանն է»:

Խորհրդարանի մյուս անդամները նույնպես գովել են Քոֆիին այն բանի համար, որ նա աշխատանքի է եկել` նորածնին բերելով իր հետ: