Ձախորդ գողը տանիքից մտել էր տուն, որ գողություն անի, բայց ընկել է տանտիրոջ ձեռքը

Կատարվում է նախաքննություն

Օգոստոսի 20-ին, ժամը 21.50-ին, ոստիկանություն է զանգահարել Րաֆֆու փողոցի մի բնակիչ եւ հայտնել, որ 20 րոպե առաջ 40-ամյա մի տղամարդ տանիքից իջել, պատուհանը բացել ու իր բնակարանից փորձել է գողություն կատարել, ինքը բռնել է նրան:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնել են ոստիկանության Մալաթիայի բաժնի եւ ՊՊԾ գնդի ծառայողները:

Օհանովի փողոցի բնակիչ 40-ամյա տղամարդը բերման է ենթարկվել եւ ձերբակալվել:

Կատարվում է նախաքննություն: