Գեղեցկուհի. Իննա Խոջամիրյանի գրավիչ կերպարը

Օրեր առաջ հրապարակված կադրերն արվել էին գեղեցիկ բնապատկերի ֆոնին

Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ կերպարում։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում Իննան արտահայտիչ շպարով է, որն ընդգծում է նրա գեղեցկությունը։ Դերասանուհին վառ աքսեսուարներ է ընտրել՝ խոշոր ականջօղեր եւ վզնոցներ։ «Բարի գիշեր»,- մեկնաբանությունների հատվածում գրել է դերասանուհին։ Հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են արել նրան։ «Գեղեցկուհի»,- գրել է օգտատերերից մեկը։

Օրեր առաջ հրապարակված կադրերն արվել էին գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Իննան պատկերված էր լողավազանում։ «Մի ազատ օր- մի հավերժություն...»,- այս գրառմամբ էր ուղեկցվում լուսանկարը։ Երկրպագուները գնահատել էին այն՝ հաճոյախոսություններ գրելով նրան։