Բշտիկներ եւ ճարպային փայլ. Քիմ Քարդաշյանը հանրությանն է ներկայացել առանց դիմահարդարման

Պապարացիները ձեռնարկատիրոջը լուսանկարել են առանց դիմահարդարման, երբ նա ամուսնու՝ Քանյե Ուեսթի հետ գնացել է ընթրելու Սանտա Մոնիկայի ռեստորանում

38-ամյա հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը կրկին զարմացրել է իր երկրպագուներին։ Նախկինում նրան գրեթե հնարավոր չէր նկատել առանց դիմահարդարման, նույնիսկ սովորական զբոսանքի ընթացքում։

Պապարացիները ձեռնարկատիրոջը լուսանկարել են առանց դիմահարդարման, երբ նա ամուսնու՝ Քանյե Ուեսթի հետ գնացել է ընթրելու Սանտա Մոնիկայի ռեստորանում։

Ամուսինները սպորտային հագուստ են կրել, եւ Քիմ Քարդաշյանը հրաժարվել է դիմահարդարումից։ Իրապատում շոուի աստղ առանց շպարի պատանի աղջկա տեսք ունի։

Սակայն նա կարծես թե դադարել է շպարվել ոչ այն պատճառով, որ ցանկացել է երիտասարդ երեւալ։ Մոտ տարածքից արված լուսանկարներում երեւում է, որ Քարդաշյանը մաշկային խնդիրներ ունի։ Եվ խնդիրը պսորիազը չէ, որ նա չի կարողանում բուժել։

Հետաքրքիր է՝ արդյոք Քարդաշյանն այսուհետ ավելի հաճախ կներկայանա՞ հանրությանը բնական տեսքով։ Ի դեպ, Քանյե Ուեսթը, որը նրան ուղեկցում էր այդ երեկո, ակնհայտորեն գոհ էր կնոջ արտաքին տեսքից։

Լուսանկարները՝ Legion-media.ru