Արա, էտ որ տուշոնկեքը բանակից կոխում էիք. Գեներալ Սեյրանը հիշեցրեց իր զգուշացման մասին

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սեյրան Սարոյանը, պատասխանելով նախկինում բանակը թալանելու մասին հարցին, չհերքեց, որ նման բան եղել է. «Տո ինչի՞ չի թալանվել»

Այսօր՝ օգոստոսի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սեյրան Սարոյանը, պատասխանելով նախկինում բանակը թալանելու մասին հարցին, չհերքեց, որ նման բան եղել է. «Տո ինչի՞ չի թալանվել»:

Գեներալը հիշեցրեց ամիսներ առաջ իր էլույթը. «Չեք հիշո՞ւմ, հելա ամբիոնից ասի՝ արա դատախազից մի վախեցեք, Աստծուց վախեցեք: Ամբիոնից եմ ասել՝ ձեզի զգուշացնում եմ պարոնայք, էտ որ տուշոնկեքը, կաթը կոխում եք, դատախազից մի վախեցեք, Սստծու պատժից վախեցեք»:

Հարցին, թե ովքեր են գողացողերը եղել, Սեյրան Սարոյանը չգիտի: Նա նաև հերքում է, որ ինքը որևէ բան է գողացել բանակից. «Գիտե՞ս քանի հազար զինվոր է իմ մոտ ծառայել, եթե գողացած լինեի, սենց բաց չի կարող խոսել, բոլոր զինվորներս իմ անունով են երդվել»: