Հինգ բան, որոնք խլում են կանանց էներգիան

Մոլորակի բոլոր կանանց՝ սկսած Եվայից, ամենածանր պատիժը մեղքի զգացումն է

 

Թափթփված տուն

Կանանց համար աշխարհի երեսին ամենահյուծիչ իրավիճակներից մեկը թափթփվածությունն է տանը կամ աշխատավայրում:

Մտածեք, նորմալ կինը հենց այնպես կհանդիմանի՞ ամուսնուն դեսուդեն գցած գուլպաների համար: Բնավ, ոչ: Բանն այն է, որ մենք էվոլյուցիայի ընթացքում նախատրամադրվել ենք նկատելու իրերի դրությունը տարածության մեջ եւ խիստ ուշադիր լինելու դրանց հանդեպ:

Մենք ի մի բերողներ ենք: Երկար հազարամյակների ընթացքում մենք մշտապես զբաղվել ենք նրանով, որ փնտրել ենք սնկեր, հատապտուղ, արմտիք: Մենք պաշտպանել ենք երեխաներին սողուններից եւ միջատներից, հետեւել ենք շրջակա միջավայրի ամեն մի փոփոխությանը: Մեր աչքը ֆիքսում է ցանկացած անկարգություն, նույնիսկ այն, որի վրա տղամարդը ուշադրություն չի դարձնում: Քանի դեռ տղամարդու վրայով փիղ չի անցել, քանի դեռ գետնին գցած գուլպաների համար հանդիմանություն չի լսել, նա լավ է: Այդ իրավիճակում նա կարող է աշխատել կամ հանգստանալ, եթե սիրտն այդպես ուզի: Իսկ ահա կինը չի կարող:

Բոլոր այդ թափթված գուլպաները, տաբատները, թաշկինակները նրան ստիպում են անընդհատ շարժման մեջ լինել: Նա աշխատում է մարամասնորեն եւ ամեն անգամ հալումաշ լինում, ինչպես համակարգիչը, որին պետք է restart անել: Ցանկացած իր, որ հայտնվում է նրա տեսադաշտում, «իր տեղում չէ», ինչպես առանձին պատուհանով բացված ծրագիրը մոնիտորի վրա: Ժամանակի ընթացքում, երբ թափթփվածության վերջը չի երեւում, կինը սկսում է ապրել կայուն սթրես: Ուժերը լքում են նրան:

Վատ երազ

Կանայք, ի տարբերություն տղամարդկանց, քնում են շատ ավելի մակերեսային: Տղամարդը կարող է քաղցր մրափել՝ չնայած որ կողքին «գոռում է» զարթուցիչը: Իսկ կինը վեր է թռչում ամեն մի շշուկից՝ ականջ դնելով, թե ինչ վիաճում են երեխաները: Հատկապես ծանր դեպքերում գիշերը մի քանի անգամ վեր է կենում՝ ծածկելու շուռումուռ եկող երեխային: Կնոջ լսողությունից չի վրիպում գիշերը ստացած sms-ի թույլ ձայնը, առավոտյան ճնճղուկի մեղմ ծլվլոցը: Այդ պատճառով էլ շատ կանայք մշտապես եւ կանոնավոր կերպով զգում են քնի պակաս: Որպեսզի կինը առույգ լինի, նրան հարկավոր է գոնե երբեմն իսկապես քնել. իսկապես, այսինքն՝ երբ ոչինչ չի շեղում:

Շփման բացակայությունն այլ կանանց հետ

Կինը ահավոր զգացմունքային էակ է: Ընկերուհու հետ մեկ զրույցի ընթացքում նա կարող է ավելի շատ հույզեր ապրել, քան տղամարդը՝ ռազմական գործողությունների կիզակետում: Մեր հույզերն այնքան բուռն են, անվերահսկելի եւ հեղհեղուկ, որ կարող են ուժասպառ անել մեզ, հյուծել նույնիսկ արձակուրդի օրերին կամ լրիվ պարապ ժամանակ: Իսկ երբ հույզերը դեռ մի բան էլ սաստկանում եմ մտերիմ մարդու հետ (մայր, ընկերուհի), ուղղակի թող ու փախչիր: Բայց նախ աշխատանք, ապա զվարճություն: Կինը, որը չի չափավորում իր շաղակրատանքը, հյուծված, մաշված, ուժասպառ կին է: Նույնը վերաբերում է նաեւ սոցցանցերին: Ես չեմ ասում, թե ընդհանրապես մի շփվեք ընկերուհիների հետ: Բայց այն պետք է լինի միայն հիմնական գործերից հետո:

Վատ սեքս

Վատը որն է՝ արագ, անհետ: Կինը կարող է նաեւ վատը չհամարել այն: Իսկ տղամարդը մի գլուխ պարծենալ սիրեկանի իր հմտություններով: Սակայն եթե նայենք ճշմարտության աչքերին, վատ է ցանկացած սեքս, որը չի համակում կնոջը բուռն էմոցիաներով եւ վառ օրգազմով: Դա նույնիսկ սեքս էլ չէ, այլ ձանձրալի ֆիզիկական վարժություն: Ընդ որում, պետք խոստովանել, որ տղամարդիկ սեքում շատ պրիմիտիվ եւ կոպիտ արարածներ են: Նրանք դեմ չեն փորձելու ինչ-որ նոր բան, բայց իրենք հազվադեպ են  մտածում այն մասին, թե ինչպես ավելի լավ բավարարեն կնոջը: Եւ ուրեմն կինը ստիպված է լինում ինքը հոգալ իր մասին եւ երազանքի օրգազմն ապրելու համար հույսը դնել խաղալիքների վրա: Երբ դա տեղի է ունենում, կինն անմիջապես հասկանում է: Աչքերը վառվում են, կենսական ուժերն աճում են: Լավ սեքսից հետո տղամարդն ուզում է քնել, իսկ կինը՝ վազել մարզանքի: Եւ ուրեմն ինչու՞ չօգտվել դրանից:

Մեղքի զգացում

Մոլորակի բոլոր կանանց՝ սկսած Եվայից, ամենածանր պատիժը մեղքի զգացումն է: Դուք երբեւէ չե՞ք մտածել, թե ինչու հենց Եվան քաղեց այդ սատանայական խնձորը: Այո, հնց այն պատճառով, որ կնոջ վրա ավելի հեշտ է ինչ-որ բան բարդելը:

Դուք երբեւէ ուշադրություն չե՞ք դարձրել, թե ինչպես են մեղադրանքներին արձագանքում տղամարդիկ եւ կանայք: Տղամարդիկ առարկում են, վիճում են սպառնում են հեռանալ: Կանայք անմիջապես ընդունում են մեղքը, մտածում են, թե ինչպես հարթեն, շտկեն իրենց թվացյալ թերությունները: Մանիպուլյացիաների գերակշիռ մասը, որոնց ենթարկվում են կանայք, հիմնված է հենց մեղքի այդ կործանիչ զգացման վրա:

Եթե դու կին ես, ապա անպայման ինչ-որ մեկի համար կլինես վատը: Ծեր, գեր, չափազանց տարված երեխաներով, կամ ընդհակառակը՝ հիմար կկու: Անխնամ տեսք ունեցող կամ ընհակառակը՝ թունդ եսասեր: Այս ամենին պետք է պարզապես համակերպվել:  Առաջադրել հստակ նպատակներ եւ չփորձել սիրելի լինել բոլորի համար:

 

Աղբյուրը՝ Kleo