Ֆրանսիայում կայացել է Պուտինի և Մակրոնի հանդիպումը

Կրեմլի ղեկավարը Ֆրանսիա է ժամանել մեկօրյա այցով, բարձր մակարդակի բանակցություններն անց են կացվում Մակրոնի պաշտոնական ամառային նստավայրում՝ Ֆորտ դե Բրեննգանսոնում

Ֆրանսիայում մեկնարկել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը, գրում է РИА Новости-ն:

Նշենք, որ Կրեմլի ղեկավարը Ֆրանսիա է ժամանել մեկօրյա այցով: Բարձր մակարդակի բանակցություններն անց են կացվում Մակրոնի պաշտոնական ամառային նստավայրում՝ Ֆորտ դե Բրեննգանսոնում:

Նախատեսվում է, որ հանդիպման ժամանակ երկու երկրների ղեկավարները կքննարկեն միջազգային օրակարգի արդի հարցեր, մասնավորապես՝ Սիրիայում, Լիբիայում և Ուկրաինայում տիրող իրավիճակները, ինչպես նաև երկկողմ համագործակցությունը: