Հլը մի երկու-երեք շաբաթ ունես, գլուխդ տուր պատին, պատը գլխիդ…

Սամվել Ֆարմանյանը՝ Հայկ Մարությանին

Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երևանի քաղաքապետը հիմա, երևի, ձեռքերն է շփում. Ամուլսարի, ստամբուլյան կոնվենցիայի և հարակից նոր հարցերի շուրջ հանրային նկատվող լարման ֆոնին աղբահանության խնդիրները մոռացվեն գնան, ինքը պլստա:

Չես պլստալու: No way: Հլը մի երկու-երեք շաբաթ ունես, գլուխդ տուր պատին, պատը գլխիդ` գտիր լուծումները, տեր կանգնիր «Մաքրելու՛ ենք» կարգախոսիդ:

Երևանը մաքրվելու է աղբից: Հայկ Մարությանի հետ, թե առանց նրա` մաքրվելու է»: