Ինչ եք տեսնում առաջինը. թեստ, որը կբացահայտի ձեր բնավորության առանձնահատկությունները

Չեք կարողանում աշխարհն ընդունել այնպիսին, ինչպիսին այն կա: Ձեզ մոտ միշտ հարցեր են առաջանում՝ ինչպե՞ս հասկանալ աշխարհը

Ծառ: Զարգացած երևակայություն ունեք: Հնարամիտ եք, մարդ, ով սիրում է ստեղծագործական աշխատանք կատարել: Հնարավոր է՝ դեռևս չեք բացահայտել ձեր տաղանդները:

Ցանկանում եք ձեր բրենդը ստեղծել, ապրել սեփական կանոններով: Ձեզ դուրս չեն գալիս մարդիկ, ովքեր փորձում են հրամայել՝ ինչ անել: Զգում եք, որ ստեղծված եք ավելին անելու համար, քան այն, ինչ մյուսները բավարար են համարում: Ինչո՞վ էիք սիրում զբաղվել մանուկ հասակում: Սիրո՞ւմ էիք նկարել, ու թեև արդյունքում խզբզոց էր ստացվում, նկարին անո՞ւն էիք տալիս: Ամեն անգամ, երբ լարվածություն եք զգում, այդ զգացումներից ազատվելու միջոց գտեք ևրևակայության միջոցով:

Նավակներ: Որոշումների մեծ մասի կայացման ընթացքում հիմնվում եք տրամաբանության վրա: Սիրում եք երազել, երբ ժամանակ ունեք, սակայն գերադասում եք կենտրոնանալ այն ամենի վրա, ինչ ֆիզիկապես կարող եք զգալ կամ տեսնել: Հստակ տեսնում եք իրերի, երևույթների բուն էությունը: Հնարավոր է՝ հենց այդ պատճառով են ընկերները դիմում ձեզ՝ խորհուրդ ստանալու համար:

Օգտագործելով ռացիոնալ մտածողությունը՝ հեշտությամբ եք ելք գտնում բարդ իրավիճակներից: Երբեք խուճապի չեք մատնվում, միշտ հանգստություն եք պահպանում. ահա ձեզ բնորոշ երկու արժեքավոր հատկությունները: Կարողանում եք հանգստացնել նաև մյուսներին, ինչի համար կարող եք տեղին բառեր գտնել: Ձգում եք մարդկանց:

Գետ: Հանգստանալու կարիք ունեք: Չափազանց լարված եք՝ դժվարություններ հաղթահարելու համար, գերհյուծված եք: Ժամանակ գտեք հանգստանալու համար: Անջատեք համակարգիչը, հեռախոսը, խուսափեք գործողություններից, որոնք կարող են սթրեսի հանգեցնել: Հոգեկան առողջությունը նույնքան կարևոր է, որքան ֆիզիկականը: Ամեն անգամ, երբ հիասթափության, մոլորվածության զգացում եք ունենում, հիշեք ձեր նպատակի մասին:

Մարդիկ: Չեք կարողանում աշխարհն ընդունել այնպիսին, ինչպիսին այն կա: Ձեզ մոտ միշտ հարցեր են առաջանում՝ ինչպե՞ս հասկանալ աշխարհը: Ինչո՞ւ ենք այդքան ժամանակ վատնում աշխատանքի վրա, որը սխալ ենք ընտրում, որն անում ենք՝ ձեռք բերելու այն, ինչ մեզ հարկավոր չէ: Ինչո՞ւ ենք շարունակում աղտոտել աշխարհն այն դեպքում, երբ դա միակ վայրն է, ուր կարող ենք ապրել: Ինչո՞ւ ենք այդքան սպառում և այդքան քիչ բան տալիս: Ինչպե՞ս կարող ենք շարունակել ապրել միմյանցից այդքան բաժան և մեկուսացած, երբ ապրելու համար միմյանց կարիքն ունենք: Ինչպե՞ս սովորել գնահատել բնությունը և ամեն բնական բան, խուսափել նյութականացումից, ժլատությունից, այն ամենից, ինչ նպաստում է մարդկանց բաժանմանը:

Նյութը Moimozg.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը