Ոչ հոգնեցուցիչ աշխատանք. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Հանգիստ եղեք, մի մոռացեք, որ Ես ձեր բժիշկն եմ՝ մտքին ու մարմնին սպեղանի դնողը

Հիսուս

Օգոստոսի 18

Հանգիստ, խաղաղվեք, մինչև որ Հավիտենական Կյանքը հոսի ձեր երակների, սրտի և մտքի մեջ և ներշնչելով՝ շարժման մեջ դնի ձեր անձը: Այդ ժամանակ աշխատանքը, զվարթ աշխատանքը՝ կհաջորդի իբրև անհրաժեշտություն:

Հոգնած աշխատանքը լավ արդյունք չի տալիս:

Հանգիստ եղեք: Մի մոռացեք, որ Ես ձեր բժիշկն եմ՝ մտքին ու մարմնին սպեղանի դնողը:

Ինձ փնտրեք բժշկության, հանգստի ու խաղաղության համար: