Կանաչ կոկտեյլի մի քանի բաղադրատոմս

Կանաչ կոկտեյլների շնորհիվ ոչ միայն կարելի է նվազեցնել քաշը, այլեւ մի շարք հիվանդությունների, այդ թվում՝ վիրուսների եւ քաղցկեղային հիվանդությունների առաջացման վտանգը

Մի շարք հոդվածների հեղինակ Ջեյսոն Մանհեյմը բավականին հայտնի է առողջապահության ոլորտում՝ շնորհիվ իր բազմաթիվ ուսումնասիրությունների: Նրա հետաքրքրություններից մեկը կանաչ ըմպելիքներն են, որոնց նվիրված է իր «Կանաչ կոկտեյլներ» գիրքը:

Կանաչ կոկտեյլների շնորհիվ ոչ միայն կարելի է նվազեցնել քաշը, այլեւ մի շարք հիվանդությունների, այդ թվում՝ վիրուսների եւ քաղցկեղային հիվանդությունների առաջացման վտանգը: Ձեզ ենք ներկայացնում դրանցից մի քանիսը:

Կանաչ Սուրճ

Այս ըմպելիքն իսկական գանձ է այն մարդկանց համար, ովքեր առավոտյան դժվար են վեր կենում: Մեզանից շատերը հազիվ թե կարողանան առանց դոպինգի մինչեւ աշխատանքային օրվա վերջ մնալ աշխույժ եւ ակտիվ: Բայց լիտրերով կոֆեին օգտագործելու փոխարեն, կարելի է դիմել կանաչ կոկտեյլների օգնությանը, որոնք եւ էներգիա կհաղորդեն, եւ օրգանիզմը կհարստացնեն վիտամիններով:

Նման կոկտեյլ պատրաստելու համար անհրաժեշտ է մի փունջ ջրային կոտեմ, ցորենի հատիկների հյութ, երկու նարինջ, բանան, ջուր եւ մի քիչ սառույց: Պարզապես այս բոլոր բաղադրիչները լցրեք բլենդերի մեջ եւ լիցքավորվեք էներգիայով:

Անանուխ եւ սեխ

Եթե Դուք հոգնել եք ծանր աշխատանքային օրվանից, Ձեր գլուխը անընդհատ ցավում է, մտքերը խառնված են եւ Ձեր ուժերը արդեն չեն ներում ինչ-որ մի բան անել, ապա պետք է խմել «անանուխ եւ սեխ» կոկտեյլը: Այն ոչ միայն կմաքրի օրգանիզմը, այլեւ գիտակցությունը՝ նպաստելով օրգանիզմի վերականգնվելու եւ հանգստանալու գործընթացին: Այն իդեալական է յոգայի պարապմունքներից հետո:

Կոկտեյլը պատրաստելու համար բլենդերի մեջ պետք է խառնել անանուխի մի քանի տերեւ, մի փունջ բրոկոլի, մեկ քառորդ սեխ, վարունգ, կանտալուպ, լայմ եւ ջուր:  

Ելակ եւ նուռ

Եթե Դուք մտահոգված եք Ձեր սրտի առողջությամբ, եւ ժամանակի մեծ մասն անցկացնում եք աղտոտված օդ շնչելով, ապա Դուք իսկապես պետք է այս ըմպելիքը ներառեք Ձեր սննդակարգի մեջ: Ըմպելիքի վառ ու հյութալի համը, հաճելի եւ գրավիչ բույրը հավանաբար Ձեզ կգրավի: Կոկտեյլը պատրաստելու համար բլենդերի մեջ խառնեք ելակի վեց հատապտուղ, մեկ բաժակ նռան հատիկներ, կարմիր խնձոր, նեխուր, դեղձ եւ մի բուռ կարմիր խաղող: Երկու բուռ սպանախ, բանան եւ ջուր:

 

Աղբյուրը՝ Fancy