Արսենալը հաղթեց Բարնլիին, Մխիթարյանը մնաց պահեստայիններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի առաջնության երկրորդ տուրի «Արսենալ» - «Բարնլի» հանդիպումն ավարտվեց «զինագործների» հաղթանակով

Armsport.am-ը գրում է

Անգլիայի առաջնության երկրորդ տուրի «Արսենալ» - «Բարնլի» հանդիպումն ավարտվեց «զինագործների» հաղթանակով:

Խաղի հաշիվը բացվեց 13-րդ րոպեին: Դանի Սեբալյոսի փոխանցումից՝ գեղեցիկ գոլով աչքի ընկավ լոնդոնցիների հարձակվող Ալեքսանդր Լակազետը: Հաշվի հավասարությունը վերականգնեց հյուրերի ֆուտբոլիստը Բարնսը՝ գոլի հեղինակ դառնալով խաղակեսի վերջնամասում:

Երկրորդ խաղակեսը անցավ «զինագործների» ճնշման տակ: Բազում հնարավորություններից կարողացավ օգտվել միայն Պյեր-Էմերիկ Օբամեյանգը՝ շեշտակի հարվածով գնդակն ուղարկելով մոտակա անկյունը: Կրկին գոլային փոխանցմամբ աչքի ընկավ «Ռեալից» ժամանած Դանի Սեբալյոսը: Հանդիպման հաշիվն այլևս չփոխվեց` 2-1:

Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը այդպես էլ դուրս չեկավ փոխարինման: