Չինաստանի Չունցին քաղաքում շահագործման է հանձնվել քաղաքացիական նոր օդանավակայանը, հաղորդում է Xinhua-ն:
Այս առավոտյան Ուշան օդավակայանում, որը ստացել է «երկնային» անվանումը, առաջին չվերթն է իրականացվել: Մոտ ժամանակներս նոր չվերթներ կիրականացվեն:
Նոր օդանավակայնը գտնվում է Ուշանի կենտրոնից մոտ 15 կմ հեռավորության վրա ծովի մակարդակից ավելի քան 1770 մ բարձրության վրա:
Ակնկալվում է, որ օդանավակայանը կբարելավի Չունցինի տրանսպորտային ցանցն ու կօգնի զարգացնել տուրիզմը «Սանսյա» Ջրամբարի շրջանում:
0Comments