Դիետա «Լուցկի»

Բանջարեղենով վինեգրետ կամ այլ աղցան բանջարեղենից եւ մրգերից

Տվյալ սննդակարգն իրենից ներկայացնում է բուսակերական սննդակարգի բավականին հաշվեկշռված տարբերակ: Ճաշացանկը բավականին հագեցնող է, բայց արագ են նիհարում: Սակայն մեկ շաբաթից երկար այն մի կիրառեք եւ ոչ ավելի հաճախ, քան ամիսը 1 անգամ:

1 օրվա ճաշացանկ

Նախաճաշ.

Պատրաստեք վարսակի կամ որեւէ այլ շիլա (բացի սպիտակաձավարից): Շիլայից հետո հոտավետ բուսական թեյ խմեք լորու ծաղկով, անանուխով եւ  սուսամբարով: Շաքար մի ավելացրեք ոչ շիլային, ոչ էլ ըմպելիքին: 

Ճաշ.

Բանջարեղենով ապուր եփեք. հավի արգանակի մեջ լցրեք կտրատված բանջարեղեն  (բազուկ, կարտոֆիլ, գազար, կաղամբ եւ այլն): 20-25 րոպե եփեք դանդաղ կրակի վրա: Ապուրից հետո կարելի է խնձոր ուտել կամ մի բաժակ առանց շաքարի մածուն խմել:  

Ընթրիք.

Բանջարեղենով վինեգրետ կամ այլ աղցան բանջարեղենից եւ մրգերից: Օրինակ` գազարից եւ խնձորից, մեղրով եւ հունական ընկույզով. գազարը եւ խնձորները տաշեղաձեւ կտրատեք, խառնեք քիչ քանակությամբ մեղրի հետ եւ վրան մանրացրած հունական ընկույզ ավելացրեք: Եթե միայն աղցանը քիչ լինի, մի բաժակ մածուն խմեք  կամ էլ ոչ քաղցր յոգուրտ:  

Գիշերը.

Մի բաժակ ցանկացած տեսակի մրգային հյութ:

Աղբյուրը` Dieta.ru, գրում է   NEWS.am STYLE