Քայլի Ջեններին մեղադրել են նստատեղի վիրահատության դիմելու մեջ

Նրա նստատեղի չափը շփոթեցրել է երկրպագուներին

Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը՝ Քայլի Ջենները, որը հայտնի է իր փարթամ կազմվածքով, կրկին առիթ է տվել կասկածել, որ կազմվածքը բնական է։  Նա Instagram-յան էջում լուսանկար է հրապարակել, որում լողազգեստ է կրում եւ պառկած է բազմոցին։ Նրա նստատեղի չափը շփոթեցրել է երկրպագուներին։

Երկրպագուները կասկածել, որ Քայլին «իմպլանտներ է տեղադրել»։ Ուշադիր հետեւորդները նկատել են, որ նախկինում նրա նստատեղն «այնքան մեծ չէր, ինչպես Քիմինը»։ Մյուսները աստղին խնդրել են դադարել վիրահատությունների դիմել, քանի որ նա այնպիսի տեսք ունի, կարծես «տակդիրը լի է»։

Ավելի վաղ օգտատերերը նշել էին, որ Ջենները վաղաժամ ծերացել է։ Ձեռնարկատերը սոցիալական ցանցերում լուսանկարներ էր հրապարակվել, որոնք արվել էին իտալական Պորտոֆինո քաղաքում իր ծննդյան 22-ամյակի օրը։ Նրա երկրպագուները նկատել էին, որ նա իր տարիքից մեծ տեսք ունի, գրում է NEWS.am STYLE: