Զինվորական երդման հանդիսավոր արարողություն

Նորակոչիկ զինծառայողների երդման արարողությանը ներկա են եղել զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Վալերի Քոչարյանը, զորամասի հրամանատարական կազմը, զինծառայողների հարազատներ

4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում օգոստոսի 15-ին անցկացվել է պարտադիր ժամկետային զինծառայողների զինվորական երդման հանդիսավոր արարողություն:

Նորակոչիկ զինծառայողների երդման արարողությանը ներկա են եղել զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Վալերի Քոչարյանը, զորամասի հրամանատարական կազմը, զինծառայողների հարազատներ: Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին և լինել Հայոց բանակի արժանի զինվորը: