Հուսանք, որ Արամի մոտ հայտնաբերված գոյացությունը բարորակ կլինի. Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի հայտարարությամբ

Համացանցում տարածվել է 21-ամյա Արամ Վարդանյանին օգնելու կոչը, և շատերը նույն խնդրանքով դիմում են նաև մեր հիմնադրամին, ուստի հարկ ենք համարում հստակեցնել հետևյալը․

օգոստոսի 15-ին Արամ Վարդանյանի եղբայրն այցելել է Սիթի օֆ Սմայլ/ Ժպիտների քաղաք բարեգործական հիմնադրամի գրասենյակ, և նրան ներկայացվել են հիմնադրամի շահառու դառնալու համար անհրաժեշտ պայմանները։

Ըստ եղբոր խոսքերի՝ դեռևս հստակ չէ Արամի գլխուղեղում նորագոյացության բարորակ կամ չարորակ բնույթը։ Հուսով ենք՝ հետազոտությունների արդյունքում կպարզվի, որ այն բարորակ է։

Հակառակի՝ քաղցկեղ ախտորոշման պարագայում Սիթի օֆ Սմայլ/ Ժպիտների քաղաք բարեգործական հիմնադրամը պատրաստակամ է ամբողջությամբ հոգալ Հայաստանում Արամի բուժման հետ կապված բոլոր ծախսերը, ինչպես որ անում ենք հիմնադրամի բոլոր շահառուների դեպքում։ Հետագայում բարդությունների ի հայտ գալու պարագայում Հայաստանի բժիշկները կխորհրդակցեն օտարերկրյա համապատասխան մասնագետների հետ և Հայաստանում բուժման անհնարինության դեպքում Հիմնադրամը հնարավորինս կաջակցի դրսում Արամի բուժման կազմակերպմանը։

Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամ

Նյութով կիսվել է ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը. «Հուսանք, որ Արամի մոտ հայտնաբերված գոյացությունը բարորակ կլինի, և առողջություն մաղթենք նրան»,-գրել  նա: