ԶԼՄ-ները հայտնել են Եղիսաբեթ II-ի պայուսակի պարունակության մասին

Նշվում է, որ թագուհին միայն անգլիական ապրանքանիշի պայուսակներ է կրում

Հայտնի է դարձել, թե ինչ է պայուսակի մեջ պահում Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը, հաղորդում է Gazeta-ն՝ The Sun-ի վրա հղումով:

Պարբերականի տեղեկություններով՝ թագուհին պայուսակի մեջ պահում է ակնոց ընթերցման համար, անանուխի կոնֆետներ, փետուրե գրիչ, շրթներկ, հայելի, մետաղական կոսմետիկա, խաչբառ եւ ընտանեկան լուսանկարներ:

Նշվում է, որ թագուհու մոտ կանխիկ գումար է լինում միայն կիրակի օրերին: Նա գումար է նվիրաբերում եկեղեցուն մինչեւ 10 ֆունտ սթերլինգի չափով:

Նշվում է, որ թագուհին միայն անգլիական ապրանքանիշի պայուսակներ է կրում:

Հաղորդվում է նաեւ, որ պայուսակները Եղիսաբեթ II-ն օգտագործում է անձնակազմին ազդանշաններ ուղարկելու համար: Եթե նա պայուսակը դնում է աթոռին, ապա մտադիր է երկար զրուցել հյուրի հետ, սակայն եթե այն դնում է հատակին, ապա դա նշանակում է, որ ցանկանում է արագ ավարտին հասցնել զրույցը: