Ուկրաինացին տեսագրել է, թե ինչպես է իր շունն, աքլորին ձայնակցելով, «ծուղրուղու» կանչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հովվաշան ձագը լարում է լսողությունը, ուշադիր հետևում ձայնին, ապա կրկնում սեփական վերարտադրմամբ

Ուկրաինայի բնակիչներից մեկը տեսագրել է, թե ինչպես է իր շունը ձայնակցում աքլորի առավոտյան «ողջույնին»:

Ինչպես գրում է Daily Mail-ը, սմարթֆոնով նկարահանած տեսանյութում երևում է, թե ինչպես է ասիական հովվաշան ձագը բակում իր կերամանի առաջ նստած լսում հարևան բակից եկող «ծուղրուղու» կանչը և սկսում կրկնել աքլորի հետևից: Նա լարում է լսողությունը, ուշադիր հետևում ձայնին, ապա կրկնում սեփական վերարտադրմամբ:

Շան տերը հետագայում տեսանյութը հրապարակել է սոցցանում, որտեղ այն մեծ իրարանցում է առաջացրել. կենդանիների սիրահարները մեծապես տպավորվել են: