Ադրբեջանցի պաշտոնյան ինքնասպանություն է գործել

Նշվում է, որ 39-ամյա Մուսա Ֆեյզուլաևը շրջաններից մեկի աշխատանքի տեղավորման կենտրոնի տնօրենն էր

Ադրբեջանական Գախայում ինքնասպանություն է գործել տեղի բնակիչ 39-ամյա Մուսա Ֆեյզուլաևը: Այս մասին հայտնում են հարևան երկրի լրատվամիջոցները:

Ֆեյզուլաևի դին հայտնաբերվել է առավոտյան, մոր կողմից:

Նշվում է, որ ինքնասպանության գործած տղամարդը շրջաններից մեկի աշխատանքի տեղավորման կենտրոնի տնօրենն էր: