Հայտնվել Է «Անցած Սուրբծննդյան տոները» կատակերգության թրեյլերը՝ Էմիլյա Քլարքի մասնակցությամբ

Սցենարը գրել են Բրայոնի Քիմինգսը եւ Էմմա Թոմփսոնը, որը նաեւ խաղացել Է գլխավոր հերոսուհու մոր դերը

Universal Pictures-ը հրապարակել է «Անցած Սուրբծննդյան տոները» ռոմանտիկ կատակերգության թրեյլերը, որտեղ գլխավոր դերակատարը Էմիլյա Քլարքն է: Հոլովակը զետեղված է ստուդիայի պաշտոնական YouTube-ալիքում:

Քլարքը մարմնավորել է սուրբծննդյան ապրանքներ վաճառող խանութի աշխատակցուհուն, որն աշխատում է բարի ոգու հանդերձանքով: Նա ծանոթանում է մի երիտասարդի (Հենրի Հուլդինգ) հետ, որը նրան օգնում է բարելավել իր կյանքը:

Ֆիլմը նկարահանել է Պոլ Ֆիգը («Աղջիկների հավաք՝ Վեգասում»): Սցենարը գրել են Բրայոնի Քիմինգսը եւ Էմմա Թոմփսոնը, որը նաեւ խաղացել Է գլխավոր հերոսուհու մոր դերը:

Էմիլյա Քլարքը հայտնի է Դեյներիսի դերով «Գահերի խաղը» սերիալում: 2019 թվականին նա Emmi մրցանակի է հավակնում սերիալում իր աշխատանքի համար: Emmi-ի 71-րդ մրցանակաբաշխությունը կկայանա սեպտեմբերի 22-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: