Բացահայտվել է նորածինների «ներքին ժամացույցի» գաղտնիքը

Ամերիկացի հետազոտողների գիտական աշխատանքի արդյունքները հրապարակվել են Pediatric Research ամսագրում:

Հարավային Կալիֆոռնիա համալսարանի գիտնականները հետաքրքիր հայտնագործություն են կատարել. պարզվում է՝ կրծքի կաթը նորածիններին օգնում է հաստատել սեփական ցիրկադային ռիթմերը:

Հետազոտության առաջատար հեղինակ Ջենիֆեր Հան-Հոլբրուկը եւ նրա գործընկերները վերլուծել են կրծքի կաթի բաղադրության եւ օրվա ընթացքում դրա փոփոխությունների մասին տվյալները: Պարզվել է, որ առավոտյան կրծքի կաթի մեջ կորտիզոլ հորմոնի մակարդակը 3 անգամ բարձր է, քան երեկոյան կաթի մեջ, իսկ քնի հետ կապված մելատոնին հորմոնը գործնականում բացակայում է: Մինչդեռ, երեկոյան կաթի մեջ մելատոնինի խտությունը մեծանում է եւ բարձրակետին հասնում մոտ կեսգիշերին:

Ամերիկացի հետազոտողների գիտական աշխատանքի արդյունքները հրապարակվել են Pediatric Research ամսագրում, գրում է med.news.am: