Կրակոցներ Լոռու մարզում. 32-ամյա տղամարդը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Ստեղծվել է քննչական խումբ և փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ

Օգոստոսի 14-ին կրակոցներ են հնչել Լոռու մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Վանաձոր քաղաքի «Արգիշտի» հյուրանոցային համալիրի մոտից և նա Վանաձոր քաղաքի բնակիչ, 32-ամյա Լևոն Զուլոյանն է: Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են 9 մմ տրամաչափի 7 հատ կրակված պարկուճ:

Ստեղծվել է քննչական խումբ և փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիք զենքը հայտնաբերելու ուղղությամբ:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում: