Օլյա Հակոբյանի ոճային լուսանկարն Արցախից

Ավելի վաղ հրապարկված լուսանկարում հմայիչ դերասանուհին առանց շպարի էր
Օլյա Հակոբյան

Դերասանուհի Օլյա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են Արցախում։

Instagram-յան էջում հրապարկված կադրերում հմայիչ դերասանուհին սեւ զգեստ է կրում, որը համադրել է ոճային կոշիկների հետ։ Կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։ «Ես սիրում եմ քեզ, Արցախ»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ հրապարկված լուսանկարում հմայիչ դերասանուհին առանց շպարի էր։ Մեկնաբանությունների հատվածում նա գրել էր. «Իմ հանգիստը»։ Հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ էին գրել դերասանուհուն, նրանցից մեկը նշել էր. «Բնական գեղեցկություն»։