Անապայում 39-ամյա Սուրեն Գելոյանը հարձակվել է հրաձգարանի աշխատակցուհու վրա: Նա ձերբակալված է: Սուրենն արդեն ընդունել է մեղադրանքը և տվել խոստովանական ցուցմունք:
Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ Գելոյանն ինքնակամ է ներկայացել ոստիկանություն, երբ իմացել է, որ հետախուզման մեջ է:
Նշենք, որ Սուրենը հրաձգարանի աշխատակցուհու վրա հարձակվել էր հարբած վիճակում, երբ վերջինս հաստատության փակվելուց հետո հրաժարվել էր թույլ տալ կրակել:
0Comments