«Ոգեշնչում». Աննա Դովլաթյանի լուսանկարը լողավազանից

Աննայի լուսանկարը հիացրել է հետեւորդներին. նրանք բազմաթիվ հաճոյախոսություններ են գրել

Երգչուհի, դերասանուհի, հաղորդավարուհի Աննա Դովլաթյանը կիսվել է նոր լուսանկարով, որն արվել է հանգստի ընթացքում։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում հմայիչ դերասանուհին պատկերված է լողավազանում։ Կադրերն արվել են գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ «Ոգեշնչում»,- մեկնաբանություններում գրել է նա։ Աննայի լուսանկարը հիացրել է հետեւորդներին. նրանք բազմաթիվ հաճոյախոսություններ են գրել։ «Հիասքանչ»,- նշել է նրանցից մեկը։

Ավելի վաղ Աննան ներկայացել էր գրավիչ կերպարում։ Կադրերում նա վառ դիմահարդարմամբ էր։ Դերասանուհին սեւ, կարճ զգեստ էր կրում, իսկ կերպարն ամբողջացնում էին բարձրակրունկներն ու նույն երանգի փոքրիկ պայուսակը։ Լուսանկարը մեկնաբանված չէր, գրում է NEWS.am STYLE: