220 չհաջողված ժամադրություններից հետո մոդելը որոշել է, որ նա ավելի լավ է՝ ամուսնանա շան հետ

Աղջիկը որոշել է, որ ժամանակն է վերջ դնել տղամարդկանց վրա ժամանակ վատնելուն և որոշել է կանգ առնել այն միակի վրա, ով արժանի է լինել իր ամուսինը, իսկ մերժել նա միևնույն է չէր կարող աղջկան
մոդել շուն

Նրա անունն Էլիզաբեթ  է, իսկ շանն անվանում են Լոգան: Աղջիկը նախկին մոդել է, իսկ տղան՝ ոսկեգույն ռետրիվեր: Եվ ոչինչ չի կարող խանգարել նրանց երջանկությանը: Աղջիկը որոշել է, որ ժամանակն է վերջ դնել տղամարդկանց վրա ժամանակ վատնելուն և որոշել է կանգ առնել այն միակի վրա, ով արժանի է լինել իր ամուսինը: Իսկ մերժել նա միևնույն է չէր կարող աղջկան:

«Տղամարդկանց հետ ամեն ինչ վերջացած է: Ութ տարիների ընթացքում ծանոթության վեց սոցկայքերից  ես ունեցել եմ  220 հանդիպում, և նրանցից յուրաքանչյուրն աղետ էր: Ես մտածեցի, որ վատ չէր լինի «ամուսնանալ»  Լոգանի հետ»:

«Հարսանիքը» տեղի կունենա օգոստոսի 2-ին: Էլիզաբեթը կդնի նշանադրության մատանին, իսկ Լոգանը` ոսկե ձեռնաշղթա, գլխարկ, բաճկոն և թիթեռնիկ-փողկապ, ինչպես իսկական փեսացու: Փեսեղբայրները կլինեն շան ընկերները՝ Այաքս և Բեար լայկաները : Այս մասին հաղորդել է The Sun- ը: Բացի այդ, հարսանիքին ներկա կլինի ևս 20 հոգի: Իսկ տոնակատարությունից հետո Էլիզաբեթը եւ Լոգանը իրենց մեղրամիսը կանցկացնեն մի հյուրանոցում, որտեղ թույլատրվում է շների հետ բնակվելը:

«Նա միշտ ինձ հետ կլինի, և մենք սիրում ենք միմյանց: Ոմանք կարող են մտածել, որ խելագար եմ, թող մտածեն: Դա պարզապես ասելու իմ ձևն է, որ մենք միշտ միասին ենք լինելու»: