Փորձագետները մարդկանց խորհուրդ են տալիս ավելի շատ ժամանակ անցկացնել ընկերների հետ

Առողջ սոցիալական կյանքն ազդում է սթրեսի նվազեցման, տրամադրության եւ քնի լավացման վրա

Հաճախ մարդիկ, երբ առողջական խնդիրներ են ունենում, դիմում են բժիշկների օգնությանը, սննդի հարցով մասնագետներին, գրանցվում են մարզասրահներում: Այդ բոլոր միջոցառումները, անկասկած, օգտակար են, երբ խոսքը ֆիզիկական առողջության մասին է, սակայն երբ տուժում է ֆիզիկական առողջությունը, տուժում է նաեւ մարդու ընդհանուր ինքնազգացողությունը: Սովորական բուժմանն ավելացնելով այլ մարդկանց հետ շփումը, մարդը կարող է ավելի շուտ կազդուրվել, հաղորդում է Planet- today-ը:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են PLOS ONE ամսագրում, որում նշվում է մարդու ինքնազգացողության վրա շփման ազդեցությունը: Հենց շփումն է նվազեցնում սթրեսի մակարդակը, մեծացնում երջանկության եւ բարեկեցության մակարդակն ավելի լավ, քան մարզումները:

Հետազոտության համահեղինակ, Նոտր Դամի համալսարանի պրոֆեսոր Նիտեշա Չավլին ուշադրություն է դարձրել նրան, որ հաճախ ընտանիքի եւ ընկերների աջակցությունն առավել մեծ ազդեցություն է ունենում հոգեկան եւ ֆիզիկական վիճակի վրա, քան բժշկական միջամտությունը: Առողջ սոցիալական կյանքն ազդում է սթրեսի նվազեցման, տրամադրության եւ քնի լավացման վրա, դրական գործողությունների դրդում եւ ամրապնդում սրտանոթային համակարգը: