Լողազգեստ, սլացիկ մարմին․ Աննա Գրիգորյանը՝ ամառային կերպարում

Լուսանկարն արված է լողավազանի ֆոնին

Հաղորդավարուհի, դերասանուհի Աննա Գրիգորյանը հանգստի է մեկնել, որտեղից արդեն հասցրել է երկրպագուներին ուրախացնել լուսանկարներով։ Դերասանուհին հանդես է գալիս համարձակ կերպարներում, բազմաթիվ անգամներ լուսանկարներ է հրապարակել ու ցույց տվել բնական գեղեցկությունը։

Աննա Գրիգորյանի Instagram-ի էջում նոր լուսանկար է հայտնվել, որում դերասանուհին ներկայացել է ամառային, գայթակղիչ կերպարում։ Նա կրում է լողազգեստ, առանց շպարի է։ Լուսանկարն արված է լողավազանի ֆոնին։ Հրապարակմանը կից Աննան մեկնաբանություն չի թողել։

Նշենք, որ ավելի վաղ Աննա Գրիգորյանը լուսանկար էր հրապարակել, որում դերասանուհին ներկայացել էր քնքուշ կերպարում։ Նա կրում էր ծաղկավոր, ուսերը բաց զգեստ։ Թեթեւ շպարով էր, ամառային եթերային կերպարն ամբողջացնում էին ականջօղերը, գրում է style.news.am: