Ռոնալդուն խոսել է իր և Մեսսիի տարբերության մասին

Շատ չեն այն ֆուտբոլիստները, որոնք 5 անգամ հաղթել են Չեմպիոնների լիգայում

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նշել է, թե ինչով է ինքը տարբերվում «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիից:

«Իմ և Մեսսիի տարբերությունն այն է, որ ես խաղացել եմ մի քանի ակումբում և նրանց հետ նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը: Վեց մրցաշրջան անընդմեջ դարձել եմ Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկու: Շատ չեն այն ֆուտբոլիստները, որոնք 5 անգամ հաղթել են Չեմպիոնների լիգայում:

Մեսսին հիանալի ֆուտբոլիստ է, ում կհիշեն ոչ միայն իր հինգ «Ոսկե գնդակների», այլև այն բանի համար, որ նա, ինչպես և ես, տարեցտարի ավելի է առաջադիմել»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է Football Italia-ն:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն, ինչպես և Մեսսին, «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր է: