Թուրքիայից տարհանում են զբոսաշրջիկներին

Հրդեհի օջախը Ֆեթհիե հանգստավայրից 60 կմ հեռավորության վրա էր, որտեղից տարհանվել էին ավելի քան 30 տների բնակիչներ

Թուրքիայում զբոսաշրջիկներին տարհանում են՝ Մարմարա կղզում բռնկված անտառային հրդեհների պատճառով: Ինչպես հաղորդվում է Իզվեստիան, նշվում է, որ լողափերը ծխապատ են, կրակն արդեն մոտեցել է առափնյա սրճարաններին, հյուրանոցներին և զբոսանավերին:

Հրդեհի օջախը Ֆեթհիե հանգստավայրից 60 կմ հեռավորության վրա էր, որտեղից տարհանվել էին ավելի քան 30 տների բնակիչներ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում էին 520 հրշեջներ, 105 ավտոցիստեռն, 18 բուլդոզեր և 15 ուղղաթիռ: