Չինացին կարաոկեի նկատմամբ սիրո պատճառով քիչ է մնացել զրկվի թոքից

Հիվանդանոցում նրա մոտ թոքի կոլապս է ախտորոշվել

1

Կարաոկեի նկատմամբ սերը քիչ է մնացել կործանի չինական Նանչան շրջանի բնակչին:

South China Morning Post-ի համաձայն՝ Վան ազգանունով 65-ամյա տղամարդը անընդմեջ 10 երգ է կատարել՝ փորձելով 10 բարձր նոտաներ վերցնել՝ մինչեւ որ կրծքավանդակում ցավ է զգացել:

Հիվանդանոցում նրա մոտ թոքի կոլապս է ախտորոշվել (պնեւմոտորաքս):

Բուժող բժշկի խոսքով՝ պատռճառը թոքերում բարձր ճնշումն էր, ինչի կապակցությամբ  նա խորհուրդ էր տվել երգեցողությանը երկու ժամից ավել չհատկացնել: