Չեխիայի ռեստորաններից մեկում տուգանում են սնունդը մինչև վերջ չուտելու համար

Մանրամասներ

1

Չեխական Դոբրոմերժիցե քաղաքում գտնվող ռեստորանը, որն աշխատում է «կեր, որքան ուզում ես» սկզբունքով, սկսել է հաճախորդներին տուգանել ուտելիքի նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար: Այս մասին հաղորդում է Vinegret.cz-ն:

«Ռեստորանում շվեդական սեղանը գործում է միայն ճաշի ժամին: Ուտեստների ցանկը հարուստ չէ. մի քանի տեսակի միս և խավարտներ: Այցելուները վճարում են 97 կրոն մուտքի համար, ապա կարող են ուտել ամենը անսահմանափակ քանակությամբ: Ճաշից հետո ափսեն պետք է տանել խոհանոց, և եթե այնտեղ ինչ-որ բան է մնացել, այցելուն ստիպված կլինի լրացուցիչ 50 կրոն վճարել», - ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ կարգի վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրված է ռեստորանի մուտքի մոտ, ինչպես նաև անմիջապես սրահում:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Չեխիայի առևտրի տեսչությունն այս պրակտիկայում անօրինական ոչինչ չի տեսնում: Գերատեսչությունից նշել են միայն, որ ռեստորանը պետք է տեսանելի և հասանելի կերպով տեղեկացնի սպառողներին գործող կանոնների մասին։

Դրա հետ մեկտեղ տեսչությունից հայտնել են, որ եթե հաճախորդը հրաժարվի վճարել տուգանքը, ապա ռեստորանը կարող է վճարման հասնել միակ ճանապարհով՝ դատարանի միջոցով:

1