Չինաստանի Ժողովրդական բանկը պատրաստվում է թողարկելու սեփական գաղտնարժույթը

Նա չի հայտնել գաղտնարժույթի թողարման կոնկրետ ժամկետը
Չինաստան

Չինաստանի Ժողովրդական բանկը «մոտ» է սեփական գաղտնարժույթի թողարկմանը: Այդ մասին գրել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Չինաստանի Կենտրոնական բանկի վճարումների բաժնի ղեկավարի տեղակալ Մու Չանչունին:

Նրա խոսքով՝ Ժողովրդական բանկի փորձագետներն անցյալ տարվանից ակտիվորեն աշխատում են անհրաժեշտ համակարգերի մշակման վրա, եւ սեփական գաղտնարժույթը «մոտ է թողարկմանը»: Ըստ որում նա չի հայտնել գաղտնարժույթի թողարման կոնկրետ ժամկետը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: