Հնդկաստանում երգող ավանակ է հայտնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ավանակը ապաստարանում է հայտնվել վատ վիճակում, բայց լավ խնամքի շնորհիվ արագ կազդուրվել է եւ կապվել աշխատակիցներին

Անցյալ տարի համացանցի օգտատերերը ակտիվորեն տարածում էին Իռլանդիայից երգող էգ ավանակ Հերիեթի հոլովակը: Հիմա նա ուժեղ մրցակից ունի՝ Էմիլին Հնդկաստանից, հայտնում է NDTV-ն:

Էմիլին ապրում է կենդանիների ապաստարանում, որտեղ հաճույքով է ժամանակ անցկացնում այլ բնակիչների հետ: Ավանակը ապաստարանում է հայտնվել վատ վիճակում, բայց լավ խնամքի շնորհիվ արագ կազդուրվել է եւ կապվել աշխատակիցներին: Հենց այդ ժամանակ էլ բացահայտվել են նրա վոկալային տվյալները: