Ադրբեջանական հայտնի կայքն Արցախը ճանաչել է որպես Հայաստանի մաս

Ադրբեջանում կարծես թե սկսում են համակերպվել մտքի հետ, որ Արցախը Հայաստանն է ու վերջ

Օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքերում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը:  Այս մասին ասված է Արցախի ՊԲ տարածած հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության, զինծառայող Ղազարյանը գտնվում է նրանց մոտ:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Շեշտենք ևս մեկ անգամ՝ սա Արցախի ՊԲ տարածած հայտարարությունն է:

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի պաշտոնական կայքէջում հայտարարություն չկա տարածած: Հարցին անդրադարձել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ ավելի վաղ հաստատելով հայ քաղաքացու՝ Ադրբեջանում գտնվելու փաստը:

Արցախի ՊԲ հայտարարությունն արտատպվել է ադրբեջանական Հաքքին.ազ կայքում, այն ներկայացվում է որպես ՀՀ ԶՈւ հայտարարություն:

Ադրբեջանում կարծես թե սկսում են համակերպվել մտքի հետ, որ Արցախը Հայաստանն է ու վերջ: