Խախտել է լռությունը. Լիամ Հեմսվորթը մեկնաբանել է Մայլի Սայրույսի համբույրը կնոջ հետ

Բաժանումն արդեն իսկ մեկնաբանել են աստղերի ներկայացուցիչներն եւ ինսայդերները

26-ամյա Մայլի Սայրուսը եւ 29-ամյա Լիամ Հեմսվորթը բաժանվելու մասին որոշում են կայացրել ամուսնությունից ընդամենը ութ ամիս անց։ Բաժանումն արդեն իսկ մեկնաբանել են աստղերի ներկայացուցիչներն եւ ինսայդերները, իսկ այսօր Լիամն առաջին անգամ անդրադարձել է այդ թեմային։

«Հերեւաններ» սերիալի եւ «Քաղցած խաղեր» ֆիլմի աստղը մամուլի մեծ ուշադրությունից թաքնվել է եղբոր՝ Քրիսի՝ Բայրոն բեյում գտնվող բնակարանում։ Դա տեղի է ունեցել, երբ նախօրեին համացանցում էին հայտնվել Լիամի կնոջ՝ դերասանուհի եւ երգչուհի Մայլի Սայրուսի լուսանկարները։ Իտալիայում հանգստի ընթացքում Մայլին լողափին կրքոտ համբուրվել է 30-ամյա Քեյթլին Քարթերի հետ։

EXCLUSIVE: 'You don't understand what it's like': A downcast Liam Hemsworth (pictured) broke his silence on his shock split from wife Miley Cyrus as he is pictured for the first time since couple announced their breakup. He is in Bryon Bay with his brother Chris Hemsworth

«Դուք պարզապես չեք հասկանում՝ ինչ է դա։ Ես չեմ ցանկանում խոսել այդ մասին, ընկեր»,- Լիամի խոսքերը մեջբերել է Daily Mail-ը։ Ականատեսները նկատել են, որ զբոսանքի ընթացքում Լիամը վշտացած ու ճնշված տեսք է ունեցել եւ գրեթե չի հանել արեւային ակնոցը։

Լուսանկաները՝ Getty Images, գրում է style.news.am: