Վիճաբանության ժամանակ 2 քաղաքացիների դանակահարած կասկածյալը բերման է ենթարկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոսկերիչների փողոցում վիճաբանության ժամանակ, 45-ամյա մի քաղաքացի իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել 2 տղամարդկանց՝ պատճառելով վնասվածքներ

Օգոստոսի 9-ին Ոսկերիչների փողոցում վիճաբանության ժամանակ, 45-ամյա մի քաղաքացի իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել 2 տղամարդկանց՝ պատճառելով վնասվածքներ: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության լրատվության ծառայությունից։

Օգոստոսի 9-ին, ժամը 15։40-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնեց, որ ինքը դանակահարված է եւ գտնվում է «Հաղթանակ» կամրջի մոտակայքում: Պարզվել է, որ նույն օրը ժամը 15։30-ին Ոսկերիչների փողոցում, վիճաբանության ժամանակ, 45-ամյա մի քաղաքացի իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել տղամարդկանց՝ պատճառելով վնասվածքներ:

Կասկածյալը բերման է ենթարկվել ոստիկանություն, տվել խոստովանական բացատրություն: Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը:

Փաստի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ: Կասկածյալը ձերբակալվել է: Նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է քննություն: