Իշխեք աշխարհին. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Սովորեք Ինձ Պես Տեսնել ու Սիրել, ով Իմ Կյանքի ուղեկիցներ

Հիսուս
Օգոստոսի 11

Իմացեք, որ ոչ մի աղոթք անպատասխան չի մնում: Հենց այն ժամանակ, երբ մի որևէ բան սխալ թվա ձեզ, կամ մեկի արարքներն ու գործերը չլինեն այն, ինչ որ ձեր կարծիքով կուզենայիք լիներ, այդ իսկ պահից սկսվում է ձեր պարտականությունը՝ ԱՂՈԹԵԼՈՒ, որ այդ սխալները ուղղվեն կամ այդ անձը փոխվելով՝ ուրիշ դառնա:

Ընդունեք ձեր պատասխանատվությունը: Ինչ սխալներ կան ձեր երկրի պետական այրերի, իր օրենքների, իր ժողովրդի մեջ: Հանգիստ խորհրդածեք այս խնդիրները և ձեր աղոթքի նյութը դարձրեք: Եվ կտեսնեք, որ մարդիկ, որոնց հետ բոլորովին շփում չեք ունեցել, փոխվել են, օրենքները գրվել են ձեր խնդրածի համեմատ, չարիքները չքացել են:

Այո, ձեր կյանքը թող մեծ իմաստ ստանա: Ապրեք ծառայելու և փրկելու համար: Կարող է պատահել, որ դուք բոլորովին դուրս չգաք ձեր տանից, բայց լինեք ամենազորավոր ուժերից մեկը՝ Բարին տարածելու ձեր երկրի ու աշխարհի մեջ: Կարող է այնպես լինի, որ երբեք չտեսնեք այն մեծ գործը, որ դուք եք կատարում, բայց Ես Տեսնում Եմ, տեսնում է այդ չարը: Ահ, իրոք փառավոր է այն կյանքը, որ փրկում է: Սրանք են Իմ գործակիցները: Այս իմաստով ավելի շատ նայեք ձեր կյանքին:

Սովորեք Ինձ Պես Տեսնել ու Սիրել, ով Իմ Կյանքի ուղեկիցներ: