Նիհարելու համար լավագույն բնական միջոցները. խորհուրդ են տալիս գիտնականները

Բացի այդ, օգտակար միկրոօրգանիզմներ կան նաև յոգուրտի, մածունի, կեֆիրի, խնձորի քացախի և թեյասնկի մեջ

Մասնագետների կարծիքով՝ նրանք, ովքեր ցանկանում են նիհարել, պետք է թթու դրած սնունդ շատ օգտագործեն: Դրանք օգտակար են նիհարելու համար, քանի որ ճեղքում են բջջանյութը մարսողական համակարգում, որում ապրում են բազմաթիվ տարբեր միկրոօրգանիզմներ: Այսպես կոչված՝ պրոբիոտիկները նպաստում են օրգանիզմի դիմադրողականության բարձրացմանը ստամոքս-աղիքային վարակների նկատմամբ, նվազեցնում են խոլեստերինի մակարդակը, բարելավում սննդի յուրացման գործընթացը, ուստի ավելորդ կիլոգրամները «հեռանում են» ավելի արագ, հայտնում է Days 24 պորտալը:

Բացի այդ, օգտակար միկրոօրգանիզմներ կան նաև յոգուրտի, մածունի, կեֆիրի, խնձորի քացախի և թեյասնկի մեջ։

Խնձորի քացախը նույնպես օգտակար է նիհարելու համար: Այն նվազեցնում է մարմնի ճարպը: Գիտնականները խորհուրդ են տալիս մեկ ճաշի գդալ խնձորի քացախը լուծել մեկ բաժակ ջրի մեջ և խմել, գրում է 1in.am: