Օգոստոսի 10-ին, ժամը 19:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի հուշարձանի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվակլան ծառայությունից:
Պարզվել է, որ այրվում է բուսածածկույթ և ավտոտնակ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:38-ին, մարվել՝ 02:13-ին: Այրվել է մոտ 1 հա բուսածածկույթ և ավտոտնակի տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 60 քմ:
0Comments