Կաթնաշոռով ու խնձորով համեղ դիետա

Կաթնաշոռը հանդիսանում է ամբողջական սպիտակուցի աղբյուր

Կաթնաշոռով ու խնձորով դիետան հաճախակի խորհուրդ է տրվում անգամ հղիներին: Խնձորը պարունակում է պեկտին ու բջջանյութ: Կաթնաշոռը հանդիսանում է ամբողջական սպիտակուցի աղբյուր: 100 գրամ  անյուղ որակյալ կաթնաշոռում առկա է 18 գրամ  սպիտակուց: Ընդ որում, նիհարելու համար այն ազդում է ավելի լավ, քան հավի կրծքամիսը: Բացի այդ, կաթնաշոռն ու խնձորը կարելի է պատրաստել նաև աղանդերի տեսքով, ինչը նշանակում է , որ քաղցրակերները ևս կարող են   կիրառել այդ մեթոդն ու նիհարել: Գոյություն ունի այդ 2 մթերքներով մի քանի դիետայի բաղադրատոմս:

 

Կաթնաշոռով ու խնձորով 9-օրյա դիետա

 

1-ին դիետան նախատեսված է 9 օրվա համար, որի ընթացքում հնրավոր է   ազատվել 10 կգ ավելորդ քաշից, այտուցներից ու  ընտելանալ կոտորակային սննդակարգին: Սակայն հարկավոր է  հաշվի առնել, որ նման դիետան չի հանդիսանում  առողջ դիետա, որպեսզի կարողանաք պահպանել ձեռք բերված արդյունքները: Պետք է  հետևեք 1200-1500 կկալ պարունակությամբ  բազմազան դիետայի ամենաքիչը 2 ամիս:

 

Բացի այդ 9-օրյա  դիետայից հետո խորհուրդ է տրվում  շաբաթական մեկ անգամ կազմակերպել կաթնաշոռով ու խնձորով բեռանաթափման օր:

 

Այսպիսով, հարկավոր է  սնվել հետևյալ սխեմայով. առաջին 3 օրերին  հարկավոր է սնվել  միայն խնձորով: Մեկ օրվա համար նախատեսված չափաքանակը կազմում է  1.5 կգ խնձոր, կամ 0.5 կգ խնձոր ու  1 լիտր խնձորի հյութ: Եթե  դուք թարմ մրգերի սիրահար չեք, կարող եք պատրաստել  առանց շաքարի խնձորի խյուս կամ  համեմել այն դարչինով ու խորովել ջեռոցում: Ամենակարևորը, չի կարելի ավելացնել  հիմնական մթերքի քանակությունը:

 

Դիետայի 1-ին տարբերակում կարող եք սնվել 3 տարբեր սխեմայով: 1-ին  տարբերակի համաձայն, օրական հարկավոր է  ուտել 3  անգամ  հավասար քանակությամբ խնձոր, 2-րդ տարբերակի համաձայն` նախաճաշին ու ճաշին օգտագործել ամբողջական պտուղը, իսկ ընթրիքին օգտագործել հյութը, իսկ ահա 3-րդ տարբերակի համաձայն, հարկավոր է  խնձորի ամբողջ  քանակությունը բաժանել 5-6 մասի ու այն ուտել օրվա ընթացքում:

 

Հաջորդ 3 օրերին հարկավոր է  ուտել միայն կաթնաշոռ: Օրական խորհուրդ է տրվում ուտել 2%-ից ոչ ավել յուղայնությամբ 400 գրամ կաթնաշոռ: Երբեմն կարելի է ուտել 600 գրամ կաթնաշոռ` վրան ավելացրած 1%-ոց 0.5 լիտր կեֆիր:

 

 Վերջին 3-րդ օրը հարկավոր է  ուտել 0.5 կգ խնձոր ու 400 գրամ կաթնաշոռ: Կարող եք խնձորը փոխարինել 0.5 լիտր  թարմ քամած առանց շաքարի հավելմաբ խնձորի հյութով:

 

Կաթնաշոռով ու խնձորով 3 օրյա դիետա

Խնձորով ու կաթնաշոռով դիետայի 2-րդ տարբերակը ենթադրում է կոկտեյլի պատրաստում:  Սննդի մեկ ընդունման համար վերցրեք 1 հատ խորոված խնձոր ու 150 գրամ անյուղ կաթնաշոռ: Բաղադրիչները մանրացրեք հարիչով և ցանկության դեպքում ավելացրեք 1-2 ճ/գ կեֆիր: Կարող եք նաև ավելացնել դարչին, սակայն շաքար ու շաքարի փոխարինիչներ չի կարելի ավելացնել: Նման կոկտեյլը պետք է խմեք օրը 3 անգամ՝ նախաճաշին, ճաշին ու ընթրիքին: Կարող եք նաև օրական 2 անգամ, հիմնական սննդի ընդունման ընդմիջումների ընթացքում  ուտել թարմ  կան խորոված խնձոր: Նման դիետայի խորհուրդ է տրվում հետևել 3 օր և կրկնել այն ամսեկան ընդամենը 1 անգամ:

 

Նման կերպ կարող եք նաև կազմակերպել կաթնաշոռով ու խնձորով բեռնաթափման օր:   Սակայն աշխատեք հաշվի առնել, որ միատեսակ սննդով դիետաների դեպքում բավականին մեծ է գերսնման հավանականությունը, այդ պատճառով նման դիետաները չի կարելի դասել նիհարելու ռացիոնալ սխեմաների շարքին: Եվ բացի այդ նման դիետանորով ավելորդ քաշից լիարժեք ազատվել հնարավոր չէ: Դրանք կարող եք օգտագորել, որպես թեթև դետա, որի կիրառումից առաջ ցանկալի է  խորհրդակցեք բժշկի հետ:

 

Աղբյուրը՝ fithacker.ru

tert.am