6 ուտեստ, որոնք կարելի է պատրաստել դդումից

Շեֆ-խոհարարի խորհուրդներ

Միխայիլ Սմագինը հայտնի ու հաջողակ շեֆ խոհարար է: elle.ru-ի հետ զրույցում նա պատմել է դդումի բոլոր օգտակար հատկությունների մասին, ինչպես նաև կիսվել մի քանի բաղադրատոմսվ:

Դդումը շատ օգտակար բանջարեղեն է: Այն օգտագործվում է և շոգեխաշած, և եփած, և տապակած տարբերակներով: Դդումից կարելի է պատրաստել ցանկացած ուտեստ՝ ապուրներ, թխվածք և այլն: Դդումը շատ դիետիկ է, այդ պատճառով էլ համապատասխանում է դիետա պահողների սննդակարգին: Այս բանջարեղենը հարուստ է բազմաթիվ օգտակար վիտամիններով, իսկ դրա եփած կամ շոգեխաշած տարբերակը լավ ազդեցություն ունի մարսողության վրա ու օգտագործվում է նաև երեխաների սննդի մեջ:

1.      Դդումից պաղպաղակ պատրաստելու համար պետք է քամել թարմ բանջարեղենի հյութն, ավելացնել գլյուկոզա և դեկստրոզա, սառեցնել ամբողջ գիշեր, իսկ առավոտյան հարել հարիչով:

2.      Կրեմ պատրաստելու համար պետք է խառնել դդումի հյութը, շաքարավազն ու կաթը: Այնուհետև պետք է դնել կրակին ու խառնելով հասցնել եռման վիճակին, ավելացնել կարագ ու սառեցնել: Այսպիսի կրեմը շատ հարմար է թխվածքների համար:

3.      Բրինձը կաթով եփեք, իսկ ընթացքում ավելացրեք դդումի 1/3-ը: Եփելուց հետո սառեցրեք այն ու մատուցեք մասկարպոնե պանրի հետ:

4.      Դդմի միջուկը ուրցով տապակեք, այնուհետև ավելացրեք ձկան բուլյոն, սոյայի կաթ ու մանրացրեք բլենդերի միջոցով: Կարող եք մատուցել տապակած հացի հետ:

5.      Կարող եք դդումը համադրել րիզոտտոյի հետ: Դրա համար անհրաժեշտ է այն մանր քերիչով քերել ու ավելացնել պատրաստի րիզոտտոյի մեջ:

6.      Եթե ժամանակ չունեք ու ցանկանում եք որևէ առողջ ուտեստ պատրաստել, ապա բրինձը եփեք, առանձին եփեք ձեր սիրելի բանջարեղենն ու դդումը, այնուհետև այն մանրացրեք բլենդերի օգնությամբ: Խառնեք բրինձն ու բանջարեղենի խյուսը և մատուցեք տապակած հացի հետ:

Միխայիլ Սմագին

Միխայիլ Սմագին

Միխայիլ Սմագին

Աղբյուրը՝ Life.Tert.am