«Վերադարձնենք ընտրության մեր իրավունքը». Մոսկվայում հերթական հանրահավաքն է մեկնարկել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՌԴ մայրաքաղաքում հուլիսի 14-ից Մոսկվայի քաղաքային դումայի ազատ ընտրությունների պահանջով բողոքի ակցիաներ են անցկացվում

Հանրահավաքի կարգախոսն է «Վերադարձնենք ընտրության մեր իրավունքը»:

Նշվում է, որ ի տարբերություն նախորդների՝ այս հանրահավաքն արտոնված է, թույլատրվել է մինչև 100 հազար մարդու մասնակցություն: Համերաշխության ակցիաներ են անցկացվում նաև ռուսական այլ քաղաքներում: 

ՌԴ մայրաքաղաքում հուլիսի 14-ից Մոսկվայի քաղաքային դումայի ազատ ընտրությունների պահանջով բողոքի ակցիաներ են անցկացվում: Մասնակիցները, մասնավորապես, պահանջում են Մոսկվայի քաղաքային դումայի ընտրությունների անկախ թեկնածուների գրանցում: Քանի որ նախորդ ցույցերն արտոնված չեն եղել, դրանք ուղեկցվել են ոստիկանության հետ բախումներով: