Իրանում ավազե մրրիկ է

450 մարդ դիմել է բուժօգնության

Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգներում ավազե մրրիկից հետո 465 մարդ դիմել է բուժօգնության, գրում է IRNA  գործակալությունը:

Ավազե մրրիկի արագությունը Զաբոլ քաղաքում գերազանցել է 70 կմ/ժ: Նշվում է, որ քաղաքի օդանավակայանում տեսանելիությունը կազմել է 600 մետր:

465 անձանցից 127-ը հոսպիտալացվել են, իսկ մնացածները ստացել են ամբուլատոր բուժում:

Իրանցիները բողոքել են սրտի աշխատանքից, տեսողական ու շնչառական խնդիրներից: