Գորբաչովի մամուլի ծառայությունում զարմացած են նրա առողջական վատ վիճակի մասին տեղեկությամբ

«Ինտերֆաքսի» զրուցակիցները նշել են, որ «Գորբաչովը երեկ հիմնադրամ աշխատանքի է գնացել եւ հանդիպել հիմնադրամի աշխատակիցների հետ»

ԽՍՀՄ առաջին եւ միակ նախագահ Միխայիլ Գորբաչովի առողջական վատ վիճակի մասին մամուլում հայտնված տեղեկությունները հիմնազուրկ են, շաբաթ «Ինտերֆաքսին» հայտնել են նրա մամուլի ծառայությունից:

«Մենք զարմացանք Միխայիլ Սերգեեւիչի առողջական վատ վիճակի մասին հայտնված տեղեկությամբ, որովհետեւ այդպիսի տեղեկության համար ոչ մի հիմք չկա»,- հայտնել են նրա մամուլի ծառայությունից:

«Ինտերֆաքսի» զրուցակիցները նշել են, որ «Գորբաչովը երեկ հիմնադրամ աշխատանքի է գնացել եւ հանդիպել հիմնադրամի աշխատակիցների հետ», գրում է news.am: