Գեներալ Սամվել Կարապետյանը պատրաստ է կրկնել իր ցուցմունքները Քոչարյանի գործով դատավարության ընթացքում

Ոչ մի բան չի փոխվել, որ ասենք՝ ինչ-որ լրացուցիչ ինֆորմացիա կամ ինչ-որ բան մոռացած լինեմ

Արցախի գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը այսօր էլ պատրաստ է երկրորդ նախագահ , սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարության ընթացքում կրկնել հարցաքննության ժամանակ իր ասածները՝ արդեն դատարանում:

Բրիտանական BBC-ի այն հոդվածից հետո, որտեղ ասվում է՝ «Մարտի 1-ի գործով քննությունը կարծում է, որ ողբերգական այդ օրը ցուցարարների ուղղությամբ կրակ բացելու գործողությունը ղեկավարել է Արցախի գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը», «Արմլուր» լրատվական կայքը հրապարակել էր «Օգանսկի» մականվամբ հայտնի գեներալի հարցաքննությունը։ «Ազատության» հետ զրույցում գեներալը հաստատել է՝ լրատվական կայքի հրապարակած փաստաթղթի տակ իր ստորագրությունն է։


«Ոչ մի բան չի փոխվել, որ ասենք՝ ինչ-որ լրացուցիչ ինֆորմացիա կամ ինչ-որ բան մոռացած լինեմ․․․ ինչ կա, որ գրած ա, ստորագրած ա՝ էդ ա իրականությունը», - պնդել է Սամվել Կարապետյանը։

Հարցաքննության մեջ գեներալը պատմում է, որ 2008 թվականի փետրվարի 23֊ին գեներալ֊ գնդապետ Մովսես Հակոբյանի հետ մասնակցել է Ռոբերտ Քոչարյանի անցկացրած խորհրդակցությանը, որից 2 ժամ հետո տեղեկացել է, որ Լեռնային Ղարաբաղի տարբեր ստորաբաժանումներից հավաքական գումարտակ կազմելու և Երևան ուղարկելու հրաման կա: Ըստ Կարապետյանի, Երևան է եկել մոտ 300 զինծառայող, նրանց թվում նաև դիպուկահարներ, որոնց հրամանատար է նշանակվել ինքը:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում