Հնդկական քաղաքում բադերի բանակն իսկական քաոս է առաջացրել

Մի կին փորձել է փայտիկով ուղղորդել բադերին ճիշտ ուղղությամբ, սակայն նրանց մի մասը շեղվել է ճանապարհից և այլ ուղղությամբ գնացել

Հնդկաստանի Քերալա նահանգի Ալապուժա քաղաքում բադերի բանակն իսկական քաոս է առաջացրել բանուկ ճանապարհի վրա, գրում է Daily Mail-ը:

Հրապարակված տեսանյութում երևում է՝ ինչպես են անթիվ-անհամար բադերը վազում փողոցով՝ կանգնեցնելով մեքենաների տեղաշարժը: Հետիոտներն էլ փորձում են ազատել ճանապարհը նրանց հոսքի առաջ:

կիւըւ

Մի կին փորձել է փայտիկով ուղղորդել բադերին ճիշտ ուղղությամբ, սակայն նրանց մի մասը շեղվել է ճանապարհից և այլ ուղղությամբ գնացել:

Նշվում է, որ բադերը բերվել էին մոտակայքում գտնվող հանդ, որտեղից էլ փախուստի են դիմել ու ճանապարհը փակել: 

ւյըտ

Ականատեսներից մեկը նշել է, որ մարդիկ սովորելու բան ունեն այս թռչուններից, քանի որ ավելի համախմբված ու մի շարքով են տեղաշարժվում, քան մարդիկ:

Նշվում է, որ քաոսը րոպեներ է տևել, ինչից հետո բադերի բանակը տեղափոխվել է մերձակա բրնձի դաշտ: