Լռություն. Արդեն ուղիղ մեկ ամիս անցավ

Մեկ ամիս առաջ տեղի է ունեցավ Հայաստանի Էներգահամակարգում տեղի ունեցավ տատանում, որի հետևանքով, անջատվեց Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ բլոկը, ԱԱԾ տնօրենը հայտարարեց, որ 10 օրվա ընթացքում ծառայությունը կներկայացնի եզրակացությունը, ինչը մինչ օրս չկա

Ուղիղ մեկ ամիս առաջ՝ հուլիսի 10-ին, Հայաստանում ամբողջ էներգահամակարգում հաճախականության տատանում տեղի ունեցավ, ինչի հետևանքով նախ անջատվեց Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ բլոկը, ապա Երևան ՋԷԿ-ը, այնուհետև՝ ավելի փոքր կայանները: Հաճախականության տատանումները շարունակական բնույթ կրեցին: Այդ օրը խափանվեց մետրոյի աշխատանքը, տարհանվեցին ուղևորները:

Այդ օրերին տարբեր տրամաչափի իրավասու պաշտոնյաները սկսեցին տարաբնույթ հայտարարություններ անել՝ ներկայացնելով տեղի ունեցածը և խոսելով պատճառների՝ դեռ հայտնի չլինելու մասին:

Խոսվում էր երկու տարբերակի մասին՝ ներքին և արտաքին՝ կապված մասնավորապես կապված Իրանի հետ: Հարկ  է նշել, որ նույնն Իրանն ու մեր հյուսիսային հարևանմ Վրաստանն արագ օգնության հասան Հայաստանին:

Համապատասխան հայտարարությամբ հանդես եկավ նաև ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ինչից հետո հայտնի դարձավ, որ հարցով զբաղվում է նաև ԱԱԾ-ն: Այսինքն, կար ազգային անվտանգության հարցը: Խնդիրն այնքան էլ պարզ չէր, ինչպես առաջին հայացքից կարել էր ենթադրել:

ԱԱԾ տնօրենը հայտարարեց, որ 10 օրվա ընթացքում ծառայությունը կներկայացնի եզրակացությունը, ինչը մինչ օրս չկա:

Լռում են նաև մյուս իրավասու գերատեսչություններ: