Քորթնի Քարդաշյանը հովազային պրինտով սեքսուալ բիկինիով

Աստղն իր հանգիստն է վայելում Իտալիայում

40-ամյա Քորթնի Քարդաշյանն իր ամառային հանգիստն է վայելում Իտալիայում։ Աստղը երեխաների՝ 9-ամյա Մեյսոնի, 7-ամյա Պենելոպեի ու 4-ամյա Ռեյնի հետ մեկնել է Իտալիա։ Բազմազավակ մայրն իր երկրպագուներին ուրախացրել է նոր, համարձակ լուսանկարով։

կյւըտջ

Քորթնին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում կերպարանք է ընդունել հովազային պրինտով բիկինիով։  Նրա գլխին առկա է նաեւ լողազգեստի պրինտով գլխափաթթոց (չալմա), որի դիզայնով զբաղվել է անձամբ նա։ Քարդաշյանի խոսքերով այն ստեղծվել է հատուկ տեխնոլոգիայով։ Դրա օգնությամբ վարսերը երկու անգամ շուտ են չորանում եւ քիչ են վնասվում։ Օգոստոսի 15-ին Քորթնին նախատեսում է իր կայքում՝ Poosh-ում վաճառքի հանել այս  աքսեսուարները։

Երկրպագուները գնահատել են աստղի նորաձեւ, ոճային լողազգեստն ու սլացիկ մարմինը։

յւըւտջ